Տպել

ARMLAW© ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Օգտագործվող հասկացություններ

1. Դատական ակտ - Հայաստանի Հանրապետությունում գործող դատարանների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված հրապարակային, օրինական ուժի մեջ մտած և Համակարգի բազայում առկա վճիռներ, դատավճիռներ, որոշումներ (վերջնական դատական ակտեր)։
2. Որոնման համակարգ - ինտերնետային կայքում տեղադրված, որոնման տարբեր սկզբունքների համակցմամբ Դատական ակտերի որոնման համակարգ։
3. Ինտերնետային կայք - www.armlaw.am ինտերնետային կայք։
4. Սակագնային պլան - Որոնման համակարգից օգտվելու ժամանակահատվածի և վճարումների համակցում։
5. Բարեխիղճ օգտագործում - Պատվիրատուիի կողմից տրամադրված ծածկանվան (ծածկանունների) և գաղտնաբառի (գաղտնաբառերի) ինքնուրույն օգտագործում։ Ծածկանվան (ծածկանունների) և գաղտնաբառի (գաղտնաբառերի) որևէ ձևով տարածումը համարվում է ոչ բարեխիղճ օգտագործում։ Ոչ բարեխիղճ է համարվում նաև Որոնման համակարգի ոչ բնականոն` այլ ծրագրերի, տեխնիկական միջոցների միջամտությամբ շահագործումը։ Ցանկացած օգտագործում որը խափանում, կասեցնում կամ արգելում է Որոնման համակարգի գործունեությունը:
6. Որոնման համակարգը օգտագործելու ծրագրային սահմանափակումներ - ողջամիտ ծրագրային սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են Որոնման համակարգի անվտանգ շահագործումն ու տեղեկատվության անվտանգությունն ապահովելու համար։
7. Համակարգի բազա - հասանելի տեղեկատվության աղբյուրներից ստացված դատական ակտեր։
8. Ծանուցում - կապի կամ էլեկտրոնային (այդ թվում Որոնման համակարգի) միջոցների գործածմամբ Պատվիրատուին ուղարկված հաղորդագրություն։

1. Առարկան

1.1. Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին մատուցել սույն պայմանների 1.2. կետում նշված ծառայությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար։
1.2. Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին ինտերնետային կայքի միջոցով տրամադրել դատական ակտերի Որոնման համակարգ մուտքի և դրանից օգտվելու հնարավորություն։
1.3. Ծառայությունները մատուցված են համարվում Կատարողի կողմից Պատվիրատուին ծածկանունը (ծածկանունները) և գաղտնաբառը (գաղտնաբառերը) տրամադրելու պահից։ Ծածկանվան (ծածկանունների) և գաղտնաբառի (գաղտնաբառերի) տրամադրման պահ է համարվում ծածկանունը և գաղտնաբառը էլեկտրոնային եղանակով կամ հասարակ գրավոր ձևով Պատվիրատուին տրամադրելը: Էլեկտրոնային եղանակով ծածկանունը (ծածկանունները) և գաղտնաբառը (գաղտնաբառերը) Պատվիրատուին ուղարկվում է վերջինիս կողմից տրամադրված եւ/կամ սույն պայմանների 8-րդ կետում նշված էլ. փոստի հասցեով:
1.4. Պայմաններով սահմանված կարգով Սակագնային պլանը փոփոխելիս, հայտարարված զեղչերից օգտվելիս, կազմակերպված ակցիաներին մասնակցելիս հաշվանցը կատարվում է ըստ արդեն իսկ փաստացի օգտագործված ժամերի քանակի:

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

2.1. Կատարողը պարտավոր է`

2.1.1. Որոնման համակարգի միջոցով ապահովել Համակարգի բազայում առկա դատական ակտերի հասանելիությունը պատվիրատուին։
2.1.2. Ապահովել Պատվիրատուի մուտքը Որոնման համակարգ նրան տրամադրված ցանկացած ծածկանվան և գաղտնաբառի առաջին անգամ մուտքագրման պահից մինչև ընտրված Սակագնային պլանով սահմանված ժամկետի ավարտը։ Պատվիրատուին տրամադրվում է ծածկանուն և գաղտնաբառ Սակագնային պլանին արժեքը վճարելուց 48 ժամվա ընթացքում:

2.2. Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1. Կատարողին վճարել սույն պայմանների 3-րդ կետում նշված չափով և կարգով։
2.2.2. Բարեխղճորեն օգտագործել տրամադրված ծածկանունը (ծածկանունները) և գաղտնաբառը (գաղտնաբառերը), ինչպես նաև Որոնման համակարգը։ Չշրջանցել Որոնման համակարգը օգտագործելու ծրագրային սահմանափակումները։
2.2.3. Որոնման համակարգում առկա տեղեկատվությունը (դատական ակտը) որևէ ձևով օգտագործելուց, տարածելուց կամ վկայակոչելուց առաջ ստուգել այդ տեղեկատվության համապատասխանությունը պաշտոնական աղբյուրներին։
2.2.4. Որոնման համակարգից վերցված ցանկացված տեղեկատվություն (բացառությամբ դատական ակտերի տեքստերի) տարածելու, հրապարակելու կամ այլ կերպ հանրային օգտագործամ դեպքում հղումը Որոնման համակարգին պարտադիր է:

2.3. Պատվիրատուն իրավունք ունի`

2.3.1. Օգտվել Որոնման համակարգից կատարված վճարմանը համապատասխանող ժամանակահատվածում։
2.3.2. Ցանկացած ժամանակ, մինչև Սակագնային պլանով նախատեսված ժամկետի ավարտը, երկարացնել օգտագործման ժամկետը` Սակագնային պլանին համապատասխան վճարում կատարելով։
2.3.3. Ցանկացած ժամանակ փոփոխել իր կողմից նախկինում ընտրված Սակագնային պլանը այդ մասին Ծանուցում ուղարկելով Կատարողին: Սակագնային պլանը փոխելու պահից գործող Պայմանները համարվում են փոփոխված: Սակագնային պլանը փոխելու դեպքում Պատվիրատուն վճարում է նոր սակագնայի պլանի ամբողջ արժեքը և նոր սակագնային պլանի ժամաքանակն ու ամսական տևողությունը գումարվում են նախորդ սակագնային պլանին:
2.3.4. Օգտվել Կատարողի կողմից հայտարարված զեղչերից և մասնակցել հատուկ ակցիաներին, այդ մասին Ծանուցելով կատարողին:

2.4. Կատարողն իրավունք ունի`

2.4.1. Հաշվառել ինտերնետային կայք կատարվող մուտքերը։
2.4.2. Արգելափակել Պատվիրատուի մուտքը Որոնման համակարգ` Որոնման համակարգի անվտանգության ապահովման ինչպես նաև անբարեխիղճ օգտագործումը կանխելու նպատակով` այդ մասին Ծանուցելով պատվիրատուին։
2.4.3. Ցանկացած պահի` իր հայեցողությամբ, փոփոխել Սակագնային պլանները, այդ մասին Ծանուցելով Պատվիրատուին:

3. Գինը և վճարման կարգը

3.1. Սույն պայմանների 1.2. կետում նշված ծառայությունները մատուցման գինը կազմում է ընտրված Սակագնային պլանին համապատասխանող գումար։
3.2. Պատվիրատուի կողմից Կատարողին Սակագնային պլանին համապատասխանող գումար վճարվում է սույն պայմաններում նշված Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով կամ ինտերնետային կայքում տեղադրված էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով` մինչև ծածկանվան և գաղտնաբառի տրամադրումը։ Բոլոր դեպքերում ծածկանունը (ծածկանունները) և գաղտնաբառը (գաղտնաբառերը) տրամադրվում են վճարումը կատարելուց հետո։
3.3. Պատվիրատուի կողմից Որոնման համակարգից օգտվելու ժամանակահատվածը ավարտվելուց հետո, վերջինիս մուտքը համակարգ արգելափակվում է։ Արգելափակումից հետո Պատվիրատուն` իր նախընտրված Սակագնային պլանին համապատասխան վճարում կատարելու դեպքում դարձյալ կարող է մուտք գործել Որոնման համակարգ և օգտվել համակարգից սույն պայմաններին համապատասխան: Այս դեպքում Որոնման համակարգում նորից գրանցվելու անհրաժեշտություն չկա:

4. Կողմերի պատասխանատվությունը

4.1. Ծառայությունների մատուցման ժամկետը խախտելու համար, եթե խախտումը մեկ օր և ավելի է, Կատարողը երկարացնում է համակարգից օգտվելու հնարավորությունը` խախտված յուրաքանչյուր օրվա համար Սակագնային Մեկօրյա փաթեթին համապատասխան ժամեր տրամադրելով, պայմանով, որ նման խախտումը կապված չէ երրորդ անձանց անբարեխիղճ գործողություններով։
4.2. Ծառայությունների համար վճարման ժամկետը խախտելու համար Պատվիրատուն Կատարողին վճարում է տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար սույն պայմանների գնի 0,5 տոկոսի չափով։
4.3. Կատարողը պատասխանատու չէ համակարգում առկա տեղեկությունները (դատական ակտերը) Պատվիրատուի կողմից օգտագործելու ընթացքում պաշտոնական աղբյուրների հետ հնարավոր անհամապատասխանատության համար։

5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

Սույն պայմաններով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմաններին հավանություն տալուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, ինտերնետային կապի դադարեցումը, ինտերնետային կայքի սպասարկման (hosting) դադարեցումը, հակերային հարձակումները (DDOS և այլն), պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հրաժարվել սույն պայմաններից՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

6. Վեճերի լուծման կարգը

Սույն պայմանների ընդունմամբ ձևավորված պարտավորությունների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը։

7. Եզրափակիչ դրույթներ

7.1. Սույն պայմանների անբաժանելի մասն են կազմում կայքի "Առցանց գրանցում" բաժնում տեղադրված և Ձեր կողմից լրացվող բոլոր պայմանները։
7.2. "Համաձայն եմ" կոճակը սեղմելով` Դուք ընդունում եք սույն պայմանները և հավաստում, որ 7.1 կետում նշված պայմանները ճիշտ են։

Կատարող

Ա/Ձ Սուսաննա Հակոբյան
ք. Երևան, Կուրղինյան 5, բն. 16
ՀՎՀՀ 32434593
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, բանկային
դրամային հաշիվ 2474200771970010