Ձեր որոնման արդյունքում գտնվել է 200 դատական ակտ:
Որոնել գտնված արդյունքներում
| Դատարան | Ամսաթիվ | Որոշման համար | Դատական ակտի առարկա | ||
|---|---|---|---|---|---|
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2007-01-11 | 6562/03 | Դատարանը երթ անցակցնելու համար պատասխանտվություն է սահմանել` հղում կատարելով ԽՍՀՄ իրավական ակտին. առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2011-03-22 | 38003/04 | Դիմումատուն բողոքում էր, որ չի կարողացել վերականգնել ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած իր ավանդներն ու այլ խնայողությունները և այդ խնդրի հետ կապված զրկված է եղել դատարանի մատչելիությունից: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (դատարանի մատչելիությունը)-խախտում չկա: Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանությունը)-անընդունելի: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2011-07-07 | 23459/03 | Եհովայի վկա լինելու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար անձը դատապարտվել է ազատազրկման. առկա է խախտոմ։ | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2012-06-26 | 6729/07 | Դիմումատուն առանց դատարանի որոշման տասներկու օր շարունակ գտնվել է կալանքի տակ: Նա նաև ներկա չի գտնվել կալանքի ժամկետը երկարացնելու լսումներին: Կոնվենցիայի 5 –րդ հոդվածի 1-ին մաս (առանց դատարանի որոշման կալանքի տակ գտնվելը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 5 –րդ հոդվածի 3-րդ մաս (կալանքի ժամկետը առանց բավարար հիմքերի առկայության երկարացնելը)-առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2011-06-07 | 27651/05 | Այս որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բնակարանի նկատմամբ սեփականության և օգտագործման իրավունքից զրկվելու հարցի համատեքստում անդրադարձել է արդարացի փոխհատուցման խնդրին: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2012-07-31 | 40358/05 | ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը մերժել է Մոլդովայի Քիշնևի շրջանային դատարանի 2003 թ. վճռի ճանաչումը` միայն կատարելով հղում Մինսկի կոնվենցիայի 55(c) կետին և չպատճառաբնելով, թե ինչու է գտնում, որ 1988թ. վճիռը և ճանաչման ներկայացված վճիռը կայացվել են նույն առարկայի վերաբերյալ. ԽԱԽՏՈՒՄ | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2011-11-15 | 5065/06 | Եվրոպական դատարանն անդրադարձել է Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի գործով (թիվ 5065/06, 16/03/2010թ.) արդարացի փոխհատումցան խնդրին: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2011-12-20 | 44068/07 | Դիմումատուն, ով մեղադրվում էր խարդախության և գողության համար, բողոքում էր, որ անմիջապես չի տարվել դատարան, նախնական կալանքի ժամկետը լրանալուց հետո մինչև կալանքի ժամկետի երկարաձգումը կալանավորված է մնացել առանց դատարանի որոշման և որ կալանավորման դեմ ներկայացված իր բողոքներից մեկը դատարանը չի քննել: Կոնվենցիայի 5 –րդ հոդվածի 1-ին մաս (առանց դատարանի որոշման կալանքի տակ գտնվելը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 5 –րդ հոդվածի 3-րդ մաս (դատարանին ներկայացվելը)-առկա է խախտում Կոնվենցիայի 5 –րդ հոդվածի 4-րդ մաս (կալանավորման դեմ ներկայացված բողոքի քննությունը մեժելը)-առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2012-01-10 | 37821/03 | Եհովայի վկա լինելու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար դիմումատուն դատապարտվել է ազատազրկման: Կոնվենցիայի 9-րդ հոդված-առկա է խախտոմ։ | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2012-06-05 | 12895/06 | Սպանության և ապօրինի զենք պահելու համար ցմահ ազատազրկման դատապարտված դիմումատուն 2004-ից 2007 թվականն ընկած ժամանակահատվածում գտնվել է ապօրինի կալանքի տակ և չի կարողացել վիճարկել կալանքի ապօրինի լինելը: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մաս (առանց դատարանի որոշման կալանքի տակ գտնվելը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 3-րդ մաս (դատարանին ներկայացվելը)-առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2012-04-10 | 34320/04 | Դիմումատուներին, ովքեր ընդդիմադիր կուսակցությունների անդամներ էին, իշխանությունները ձերբակալել էին և ենթարկել վարչական կալանքի չորսից յոթ օր ժամկետով, որպեսզի արգելվի նրանց մասնակցությունը ընդդիմադիր քաղաքական ուժերի հանրահավաքին: Դիմումատուները պնդում էին, որ կալանվորումը ապօրինի էր, իսկ վարչական վարույթը արդարացի չէր, քանի որ ընթացել էր արգացված կարգով և նրանք բավարար ժամանակ չեն ունեցել կազմակերպելու իրենց պաշտպանությունը: Դիմումատուները հնարավորություն չեն ունեցել բողոքարկելու իրենց առաջադրված մեղադրանքները: Կոնվենցիայի 11-րդ հոդված (հավաքների և միավորման ազատություն)-առկա է խախտում: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մաս (առանց դատարանի որոշման կալանքի տակ գտնվելը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (արդար դատաքննության իրավունքը) 6-րդ հոդվածի 3-րդ մասի հետ համատեղ (պաշտպանությունը կազմակերպելու բավարար ժամանակ և միջոցներ ունենալը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 7-րդ արձանագրության 2-րդ հոդված (քրեական գործերով գանգատարկման իրավունքը)-խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2012-04-10 | 8088/05 | Պետության կողմից դիմումատուին տրամադրված փաստաբանը գործել է նրա դեմ, երբևէ չի հանդիպել իր վստահորդին և դիմումատուն հնարավորություն չի ունեցել հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված վկաներին: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (արդար դատաքննություն) 6-րդ հոդվածի 3 մասի կետ համատեղ (իրավական օգնություն ստանալու իրավունքը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (արդար դատաքննություն) 6-րդ հոդվածի 3 մասի կետ համատեղ (վկաներին հարցաքննելու իրավունքը)-առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2012-10-02 | 3946/05 | Իշխանությունները մերժել են վերացնել դիմումատուի սեփականությունը հանդիսացող բնակարանում դիմումատուի հանգուցյալ զարմիկի երեխաների հաշվառումը՝ պահանջելով դիմումատուից վերջիններիս վճարել հատուցում բնակարանում նրանց դադարեցնելու համար: Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանություն)-առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2013-02-05 | 23341/06 | Դիմումատուն, ով մեղադրվում էր փաստաթղթեր կեղծելու և պաշտանական կեղծիք կատարելու մեջ (ՀԽՍՀ 1961թ. քրեական օրենսգրքի 213-րդ հոդված), բողոքել է, որ իր նկատմամբ հարուցված վարույթի ընթացքում ուժի մեջ մտած և իր նկատմամբ կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածը բավարար չափով որոշակի չի եղել: Հետևաբար նա դատապարտվել է մի արարքի համար, որը հանցագործություն չի համարվել: Կոնվենցիայի 7-րդ հոդված (պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա)- խախտում չկա: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2010-06-01 | 28326/05 | Կալանավորը գործել է ինքնասպանություն հոգեկան խանգարման դիմաց նշանակված պսիխոտրոպ թմրանյութի գերդոզավորման միջոցով. խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2009-10-27 | 23459/03 | Եհովայի վկա լինելու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար դիմումատուն դատապարտվել է ազատազրկման: Կոնվենցիայի 9-րդ հոդված-խախտում չկա։ | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2013-02-19 | 9737/06 | Ներպետական դատարանները մերժել են քննել դիմումատուի՝ ՀՀ կառավարության որոշումը վիճարկելու վերաբերյալ հայցը: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (դատարանի մատչելիությունը)-առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2012-06-26 | 33376/07 | Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել ավազակություն կատարելու համար, որից հետո գործի վարույթը կարճվել է բավարար ապացույցների բացակայության հիմքով: Դատավարության ժամանակ դիմումատուն գտնվել է ճաղավանդակում, դատարանը մեխանիկորեն մերժել է գրավը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Կոնվենցիայի 3-րդ հոդված (անմարդկային կամ նվաստեցնող վերաբերմունքի արգելքը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասեր (ազատության և անձեռնմխելիության իրավունքը)-առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2012-11-27 | 23978/06 | Տասնինը դիմումատուներ, ովքեր եհովայի վկաներ են, լքել էին այլըտնրանքային ծառայության վայրը (հիվանդանոց, բուժհաստատություն, ծերանոց) այն պատճառաբանությամբ, որ այդ կենտրոնները գտնվում են զինված ուժերի կառավարման ներքո: Դիմումատուները մի քանի ամիս գտնվել են կալանքի տակ: Նրանցից տասնյոթը բողոքել են, որ կալանվորվել են մի արարքի համար, որը քրեորեն հետապնդելի չի եղել: Իշխանությունները մերժել են տրամադրել արդարացի փոխհատուցում ապօրինի կալանքի համար: Երկու դիմումատուի մասով դիմումը համարվել է անընդունելի: Կոնվենցիայի 5 –րդ հոդվածի 1-ին մասի կետ (իրավախախտում կատարելու հիմնավոր կասկածի դեպքում անձին կալանավորելը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 5 –րդ հոդվածի 5-րդ մաս (ապօրինի կալանավորման համար փոխհատուցում ստանալը)-առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2012-10-09 | 22825/05 | Պետության կարիքների համար դիմումատուները ոչ իրավաչափորեն զրկվել են իրենց բնակարանից: Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանություն)-առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2012-10-09 | 22812/05 | Պետության կարիքների համար դիմումատուները ոչ իրավաչափորեն զրկվել են իրենց բնակարանից: Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանություն)-առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2012-10-02 | 22491/08 | Դիմումատուն առանց դատարանի որոշման տասներկու օր շարունակ գտնվել է կալանքի տակ: Դիմումատուի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու դատաքննությունը մրցակցային չի եղել, իսկ գրավի կիրառումը մերժելը եղել է չհիմնավորված: Դիմումատուի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են վեց ամիս շարունակ: Կոնվենցիայի 5 –րդ հոդվածի 1-ին մաս (առանց դատարանի որոշման կալանքի տակ գտնվելը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 5 –րդ հոդվածի 3-րդ մաս (դատարանին ներկայացվելը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 5 –րդ հոդվածի 4-րդ մաս (կալանավորման դեմ ներկայացված բողոքի քննությունը մեժելը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 8-րդ հոդված (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը) առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2012-10-02 | 40094/05 | Դիմումատուն, լինելով ընդդիմադիր ակտիվիստ, ոստիկանությունում գտնվելու ժամանակ ենթարկվել է խոշտանգման: Իշխանությունները խոշտանգման վերաբերյալ չեն իրականացրել արդյունավետ քննություն: Կոնվենցիայի 3-րդ հոդված (խոշտանգման արգելքը և արդյունավետ քննություն չիրականացնելը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մաս (անմեղության կանխավարկածը)-առկա է խախտում Կոնվենցիայի 14-րդ հոդված (խտրականության արգելքը) 3-րդ հոդվածի հետ համատեղ (խոշտանգման քաղաքական մոտիվացիա ունենալը և դրանից ելնելով արդյունավետ քննություն չիրականացնելը)-առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2012-07-10 | 3627/06 | Դիմումատուն ձերբակալման ժամկետը սպառվելուց հետո յոթ ժամ շարունակ մնացել է անազատության մեջ: Ներպետական դատարանները չեն հիմնավորել կալանքի շարունակական կիրառումը: Դիմումատուն բողոքել է նաև դատավարության ոչ ողջամիտ ժամկետից: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մաս (առանց դատարանի որոշման կալանքի տակ գտնվելը)-խախտում չկա: Կոնվենցիայի 6–րդ հոդվածի 1-ին մաս (ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք)-առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2012-07-12 | 22999/06 | Դիմումատուի դատավճիռը, որով նա դատապարտվել էր բռնաբարության և սպանության համար և հինգ տարի և վեց ամիս գտնվել էր անազատության մեջ, բեկանվում է և դիմամտուն ազատ է արձակվում: Ներպետական դատարանները մերժել են դիմումատուի՝ սխալ դատապարտման համար արդարացի փոխհատուցման հայցը՝ վկայակոչելով ներպետական օրենսդրությունում վնասի նման տեսակի հատուցման բացակայությունը: Կոնվենցիայի 7-րդ արձանագրության 3-րդ հոդված (փոխհատուցումը սխալ դատապարտման դեպքում)- առկա է խախտում: Կոնվենցիայի 13-րդ հոդված (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) - առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2008-05-27 | 38978/03 | Ազգային ժողովի հերթական ընտրություններում պատգամավորության թեկնածու գրանցվելու համար անձը չի նշել ընտանիքի հինգ անդամների հետ բնակարանի համասեփականատեր լինելու մասին, ինչի արդյունքում թեկնածության գրանցումը ճանաչվել է անվավեր. առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2010-09-14 | 2668/07 | Իշխանությունները չեն պաշտպանել լրագրողի կյանքը այնպիսի հանգամանքներում, երբ նրա հասցեին ստացվել էին մահվան սպառնալիքներ. խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2012-01-10 | 37819/03 | Եհովայի վկա լինելու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար դիմումատուն դատապարտվել է ազատազրկման: Կոնվենցիայի 9-րդ հոդված-առկա է խախտոմ։ | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2010-03-23 | 4864/05 | Ծնվելուց անմիջապես հետո արյան փոխներարկում կատարելու պատճառով ՄԻԱՎ վիրուսով վարակված հիվանդին լրիվ և անվճար ցմահ բուժօգնություն չի տրամադրվել. խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2009-01-13 | 35738/03 | 1.Դատարանը հանրահավաքին մասնակցելու և կարգը խախտելու համար անձին ենթարկել էր վարչական պատասխանատվության առանց հղում կատարելու որևէ իրավական ակտի, որում նշված կլինեին ցույցերի և փողոցային երթերի համար սահմանված այն կարգը, որը վճռի համաձայն անձը խախտել էր. առկա է խախտում: 2.Դատարանը որոշման մեջ միայն հղում էր կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածին. խախտում չկա: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2007-06-28 | 36549/03 | Մինչդատական վարույթի ընթացքում խոշտանգումների միջոցով ձեռք բերված ցուցմունքները դրվել են դատական ակտի հիմքում. առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2007-11-15 | 26986/03 | 1.Վարչական իրավախախտման հիման վրա հարուցված մինչդատական վարույթը տևել է մոտ երկու ժամ և այդ ընթացքում կազմվել է վարչական իրավախատման վերաբերյալ արձանագրությունը, կատարվել է հարցաքննություն և խուզարկություն. առկա է խախտում: 2. Անձը մասնակցել է հանրահավաքին, որը անցկացվել է մի փողոցում, որի երթևեկությունը արդեն իսկ նախապես դադարեցված էր իշխանությունների կողմից և աղմկել է, որի համար տարվել է ոստիկանության բաժանմունք, ապա` դատարանի կողմից դատապարտվել եռօրյա վարչական կալանքի. առկա է խախտում: 3. Անձը վարչական կալանքի էր դատապարտվել դատարանի որոշմամբ, որը կարող էր բողոքարկվել վերադաս դատարանի նախագահին միայն դատախազի կողմից. առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2008-06-17 | 32283/04 | 1.Ընկերությունը յոթ անգամ մասնակցել և չի հաղթել հեռուստատեսային հեռարձակման մրցույթում և որևէ անգամ լիազոր մարմինը չի պատճառաբանել իր որոշումը. առկա է խախտում: 2. Վճռաբեկ դատարանը իր որոշմամբ կրկնել է տնտեսական դատարանի վճռի պատճառաբանությունները. խախտում չկա: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2008-07-17 | 33268/03 | 1. Հանրահավաքին մասնակցելու համար անձը, պահվել է ոստիկանության բաժնում` առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության, որտեղ էլ նրան մեղադրանք է առաջադրվել և մի քանի ժամ անց նա տարվել է դատարան և դատապարտվել. առկա է խախտում: 2. Անձը մասնակցել է հանրահավաքին, որը անցկացվել է մի փողոցում, որի երթևեկությունը արդեն իսկ նախապես դադարեցված էր իշխանությունների կողմից և աղմկել է, որի համար տարվել է ոստիկանության բաժանմունք, ապա` դատարանի կողմից դատապարտվել հնգօրյա վարչական կալանքի. առկա է խախտում: 3. Անձը վարչական կալանքի էր դատապարտվել դատարանի որոշմամբ, որը կարող էր բողոքարկվել վերադաս դատարանի նախագահին միայն դատախազի կողմից. առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2011-03-29 | 3394/03 | Եվրոպական դատարանը սահմանել է բաց ծովերում օտարերկրյա նավի կալանքի առնչությամբ իրավազորության իր շրջանակները: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2007-12-06 | 11724/04 և 13350/04 | Գործին մասնակցող անձինք ներկա չեն եղել վերաքննիչ դատարանում տեղի ունեցած նիստին, քանի որ դատական ծանուցագիրը ստացել են նիստից հետո. առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2008-12-02 | 31237/03 | 1.Վարչական կալանքի ենթարկված անձը երեք օր յոթ այլ անձանց հետ միասին պահվել է 8,75 քմ մակերեսով խցում, այնուհետև տեղափոխվել է նույն մակերեսով մեկ այլ խուց և պահվել չորս այլ անձանց հետ: Այդ ընթացքում նրան թույլատրվում էր օգտվել զուգարանից սահմանված ժամերին, որը հակասանիտարական վիճակում էր: Բացի այդ, նրան խմելու ջուր կամ սնունդ չէր տրամադրվում մինչև նա չէր համաձայնում վճարել վարչակազմին. առկա է խախտում: 2. Չարգելված հանրահավաքին մասնակցելու համար անձը, պահվել է ոստիկանության բաժնում` առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության, որտեղ էլ նրան մեղադրանք է առաջադրվել և մի քանի ժամ անց նա տարվել է դատարան և դատապարտվել. առկա է խախտում: 3. Անձը վարչական կալանքի էր դատապարտվել դատարանի որոշմամբ, որը կարող էր բողոքարկվել վերադաս դատարանի նախագահին միայն դատախազի կողմից. առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2008-12-02 | 41698/04 | 1.Վարչական կալանքի ենթարկված անձը տասը օր ինը այլ անձանց հետ միասին պահվել է 10 քմ մակերեսով խցում: Այդ ընթացքում նրան թույլատրվում էր օգտվել զուգարանից և խմելու ջրից օրական երկու անգամ, խցում չկային մահճակալներ կամ անկողնային պարագաներ, ինչի արդյունքում կալանավորները ստիպված էին քնել հատակին. առկա է խախտում: 2. Չարգելված հանրահավաքին մասնակցելու համար անձը, պահվել է ոստիկանության բաժնում` առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության, որտեղ էլ նրան մեղադրանք է առաջադրվել և մի քանի ժամ անց նա տարվել է դատարան և դատապարտվել. առկա է խախտում: 3. Անձը վարչական կալանքի էր դատապարտվել դատարանի որոշմամբ, որը կարող էր բողոքարկվել վերադաս դատարանի նախագահին միայն դատախազի կողմից. առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2008-12-02 | 22390/05 | 1.Վարչական կալանքի ենթարկված անձը երկու օր ինը այլ անձանց հետ միասին պահվել է 7,5 քմ մակերեսով խցում, այնուհետև տեղափոխվել է նույն մակերեսով մեկ այլ խուց և պահվել չորս այլ անձանց հետ: Կալանավորների համար նախատեսված ջուրը խմելու համար պիտանի չէր, իսկ սնունդը տրամադրվում էր օրական մեկ անգամ. առկա է խախտում: 2. Չարգելված Հանրահավաքին մասնակցելու համար անձը, պահվել է ոստիկանության բաժնում` առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության, որտեղ էլ նրան մեղադրանք է առաջադրվել և մի քանի ժամ անց նա տարվել է դատարան և դատապարտվել. առկա է խախտում: 3. Անձը վարչական կալանքի էր դատապարտվել դատարանի որոշմամբ, որը կարող էր բողոքարկվել վերադաս դատարանի նախագահին միայն դատախազի կողմից. առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2009-01-13 | 35944/03 | 1. Անձը մասնակցել է հանրահավաքին, որը արգելված չի եղել, որի համար տարվել է ոստիկանության բաժանմունք, ապա` դատարանի կողմից դատապարտվել հնգօրյա վարչական կալանքի, որը վերաքննիչ դատարանի կողմից փոխարինվել է տուգանքով. առկա է խախտում: 2.Դատարանը որոշման մեջ միայն հղում է կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածին. խախտում չկա: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2009-01-13 | 31553/03 | 1.Դատարանը հանրահավաքին մասնակցելու համար անձին ենթարկել էր վարչական պատասխանատվության առանց հղում կատարելու որևէ իրավական ակտի, որում նշված կլինեին ցույցերի և փողոցային երթերի համար սահմանված այն կարգը, որը վճռի համաձայն անձը խախտել էր. առկա է խախտում: 2.Դատարանը որոշման մեջ միայն հղում էր կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածին. խախտում չկա: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2007-12-20 | 21638/03 | Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել ընկերության կողմից ներկայացված պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությանը և վերադարձրել է վճռաբեկ բողոքը. առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2009-06-16 | 22571/05 | 1. Հանրահավաքին մասնակցելու համար անձը, պահվել է ոստիկանության բաժնում` առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության, որտեղ էլ նրան մեղադրանք է առաջադրվել և մի քանի ժամ անց նա տարվել է դատարան և դատապարտվել. առկա է խախտում: 2. Անձը վարչական կալանքի էր դատապարտվել դատարանի որոշմամբ, որը կարող էր բողոքարկվել վերադաս դատարանի նախագահին միայն դատախազի կողմից. առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2010-03-16 | 5065/06 | Պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի օտարման գոտում գտնվող բնակարանի նկատմամբ անձանց օգտագործման իրավունքը դադարեցվել է այն օրենքի հիման վրա, որը կիրառելի չէր նրանց նկատմամբ. առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2009-10-27 | 45081/04 | ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահը փոխել է անձի նկատմամբ նշանակված վարչական կալանքի չափը, առանց լսելու այդ անձին կամ նրա ներկայացուցչին և գործով որպես վկա հանդես եկող ոստինակության երկու աշխատակիցներին. առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2010-03-02 | 28809/05 | Զինվորական ծառայության մեջ գտնվող և հոգեկան խանգարում ունեցող զինծառայողը գործել է ինքնասպանություն, մինչդեռ պարզվել է, որ զինծառայության ընթացքում նրա հոգեկան խանգարման մասին տեղյակ է եղել հրամանատարությունը. խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2010-01-07 | 25965/04 | Եվրոպական դատարանը սահմանել է մարդկանց միջազգային թրաֆիքինգի գործերով եվրոպական դատարանի իրավազորության շրջանակները: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2010-06-15 | 34334/04 | 1.Դատավարության ընթացքում և ազատազրկման դատապարտվելուց հետո անձն ունեցել է կանոնավոր բժշկական օգնության և վերահսկողության կարիք, որը, սակայն, նրան մերժվել է երկարատև ժամանակահատվածի ընթացքում. առկա է խախտում: 2. Վերաքննիչ վարույթի ողջ ընթացքում ամբաստանյալը պահվել է մետաղյա ճաղավանդակում. առկա է խախտում: 3.Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանության կողմի` վկաներ կանչելու և հարցաքննելու միջնորդությունը. խախտում չկա: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2009-06-23 | 27651/05 | 1. Դիմումատուն զրկվել է բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից կառավարության որոշման հիման վրա, այն դեպքում, երբ սեփականության իրավունքը կարող էր դադարեցվել կոնկրետ գույքի նկատմամբ ընդունված օրենքով. ԱՌԿԱ Է ԽԱԽՏՈՒՄ: 2. Կառուցապատում իրականացնող ընկերության կողմից ներկայացված պահանջը` դիմումատուի բնակարանի նկատմամբ ունեցած օգտագործման իրավունքը դադարեցնելու մասին, դատարանը բավարարել է` հիմք ընդունելով այն իրավական նորմերը, որոնք վերաբերում են բնակարանի սեփականտիրոջ կողմից համանման հայց ներկայացնելուն. ԱՌԿԱ Է ԽԱԽՏՈՒՄ: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2010-03-16 | 25083/05 | 1. Վերաքննիչ դատարանի դատավճիռը ակտը բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտից հետո ստանալով` անձը ներկայացրել է վճռաբեկ բողոքի լրացում, սակայն վճռաբեկ դատարանը մերժել է լրացուցիչ բողոքի քննությունը` բողոքարկման ժամկետից հետո ներկայացված լինելու պատճառաբանությամբ. առկա է խախտում: 2.Մեղադրյալը հնարավորություն չի ունեցել հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկային, քանի որ վերջինս չի ներկայացել դատաքննության. խախտում չկա: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2010-07-20 | 13916/06 | Պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի օտարման գոտում գտնվող բնակարանի նկատմամբ անձանց օգտագործման իրավունքը դադարեցվել է այն օրենքի հիման վրա, որը կիրառելի չէր նրանց նկատմամբ. առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2010-02-09 | 24173/06 | Կալանքի ժամկետը լրանալուց հետո մինչև կալանքի ժամկետի երկարացնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելը անձը շարունակել է մնալ անազատության մեջ. առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2009-12-01 | 31761/04 | Գումար բռնագանձելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը, կատարողական վարույթ հարուցված լինելու պայմաններում, շուրջ ութ տարի չի կատարվել. առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2009-10-27 | 22387/05 | 1.Վարչական կալանքի ենթարկված անձը երեք օր յոթ այլ անձանց հետ միասին պահվել է 8,75 քմ մակերեսով խցում, որը լի էր մակաբույծներով, բացակայում էին քնելու հարմարությունները, բնական լուսավորությունը, իսկ զուգարանը հակասանիտարական վիճակում էր. առկա է խախտում: 2. Չարգելված հանրահավաքին մասնակցելու համար անձը, պահվել է ոստիկանության բաժնում` առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության, որտեղ էլ նրան մեղադրանք է առաջադրվել և մի քանի ժամ անց նա տարվել է դատարան և դատապարտվել. առկա է խախտում: 3. Անձը վարչական կալանքի էր դատապարտվել դատարանի որոշմամբ, որը կարող էր բողոքարկվել վերադաս դատարանի նախագահին միայն դատախազի կողմից. առկա է խախտում: | ||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Երևան քաղաքի կենտրոնում գտնվող և դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը օտարվել էր պետության կարիքների համար առանց նախնական և համարժեք փոխհատուցում տրամադրելու: Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանությունը) – առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուն դատական կարգով բողոքարկել էր իրեն աշխատանքից ազատելու որոշումը։ Դատավորը, ով առաջին ատյանի դատարանում քննում էր դիմումատուի գործը, պատասխանողի ներկայացուցչությունն իրականացնող իրավաբանական անձի հիմնադիրներից մեկի հարազատ եղբայրն էր, իսկ դատավորի քույրը իրավաբանական անձի հիմնադիրներից էր։ Դիմումատուն բողոքում էր, որ իր գործը չի քննվել անաչառ դատարանի կողմից։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (դատարանի անաչառություն) – առկա է խախտում։ | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դատարանը դիմումատուին ճանաչել էր անգործունակ վերջինիս կնոջ և որդու դիմումի հիման վրա : Միաժամանակ դիմումատուի խնամակալ էր նշանակվել նրա որդին : Դիմումատուն չէր կարողացել բողոքարկել իր դեմ կայացված որոշման դեմ քանի որ առկա էր օրենսդրական արգելք առ այն, որ անգործունակ անձինք չունեն ինքնուրույն դատարան դիմելու իրավունք: Նույն արգելքի պատճառով դիմումատուն չէր կարողացել ներկայացնել ամուսնալուծության պահանջ: Կոնվենցիայի 6- րդ հոդված (դատարանի մատչելիությունը) – առկա է խախտում: Կոնվենցիայի 8-րդ հոդված (անձնական կյանքը հարգելու իրավունք) – առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուի որդին 2007 թվականին սպանվել էր պարտադիր ժամկետային զինծառայության ժամանակ սպաներից մեկի՝ հրազենից արձակած կրակոցից: Սպան, ով նախկինում աչքի էր ընկել բացասական վարքագծով, դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, իսկ զորամասի հրամանատարական կազմը ենթարկվել էր կարգապահական պատասխանտվության: Դիմումատուն քրեական վարույթի շրջանակներում ներկայացրել էր ոչ նյութական վնասի հատուցում ստանալու պահանջ: Դատարանները մերժել էին նրա պահանջը, քանի որ ներպետական օրենսդրությունը չէր նախատեսում ոչ նյութական վնասի հատուցում: Դիմումատուն բողոքում էր, որ պետույթունը միջոցներ չի ձեռնարկել իր որդու կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ և իրեն չի տրամադրել ոչ նյութական վնասի հատուցում: Կոնվենցիայի 2-րդ հոդված (կյանքի իրավունք) – առկա է խախտում Կոնվենցիայի 13-րդ հոդված (իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) – առկա է խախտում | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուն, որը իրացման գոտում գտնվող իր անշարժ գույքի համար «Երևանի կառուցապատման և ներդրումային նախագծի իրականացման գրասենյակ»-ից ստաղել էր փոխհատուցում, ստիպված էր եղել վերադարձնել գումարի մի մասը, այն բանից հետո, երբ գրասենյակի ղեկավարը սպառնացել էր, որ դիմումատուի նկատմամբ կսկսվի քրեական հետապնդում: Դիմումատուն հետագայում փորձել էր հետ ստանալ վերադարձված գումարը, սակայն՝ ապարդյուն: Դիմումատուն բողոքում էր, որ կամայականորեն զրկվել է իր դրամական միջոցներից: Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանությունը)- առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուն, որը Երևանում հիմնադրված իրավաբանական անձ էր, դատարան էր ներկայացրել կառուցապատման աշատանքների համար վճարման ենթակա գումարի բռնագանձման պահանջ ընդդեմ իր հաճախորդի: Գործի քննությունը տևում է ինը տարի և դիմումատուի հայցը մասնակի բավարարվում է 2017 թվականին: Գործի քննության ընթացքում դատարանը նշանակում է հինգ փորձաքննություն: Փորձաքննության եզրակացությունները դատարանը են ուղարկվում 2015 թվականին: Դիմումատուն բողոքում էր, որ գործի քննության ժամկետը ողջամիտ չի եղել, ինչպես նաև բացակայել է իրավունքի պաշտպանության որևէ արդյունավետ միջոց: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (ողջամիտ ժամկետում գործի քննությունը) - առկա է խախտում: Կոնվենցիայի 13-րդ հոդված (իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոց) - առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատու ընկերությունը հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ մեկ այլ ընկերության պայմանագրային պարտավարությունների չկատարման հետեւանքով ձեւավորված պարտքի գումարի բռնագանձման պահանջով։ Դատարանը հայցը թողել էր առանց քննության այն հիմնավորմամբ, որ վեճը ենթակա է արբիտրաժային տրիբունալի քննությանը։ Դիմումատուն դիմել էր աարբիտրաժային տրիբունալ ընդդեմ պատասխանող ընկերության։ Արբիտրաժային տրիբունալի նախագահը դիմումը վերադարձրել էր՝ գտնելով, որ դիմումատուն չի ներկայացրել արբիտրաժային համաձայնագրի օրինակը։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (դատարանի մատչելիություն) – առկա է խախտում։ | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուն, ով ազգությամբ թուրք քաղաքական գործիչ էր, Շվեյցարիայում հասարակական տարբեր միջոցառումների ընթացքում հրապարակայնորեն հնչեցրել էր կարծիք առ այն, որ 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի տեղահանությունը և ջարդերը չեն կարող որակվել որպես ցեղասպանություն: Կոնվենցիայի 10-րդ հոդված (արտահայտվելու ազատություն)-առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 2004 թվականին Ղազախստանի իրավապահ մարմինները դիմումատուին մեղադրանք էին առաջադրել սպանության համար: Նույն թվականին դիմումատուն Հայաստան ժամանելուց հետո ձերբակալվում է, սակայն հետագայում ազատ է արձակվում արտահանձման շուրջ երկու պետությունների իրավապահ մարմիններ կողմից համաձայնության չգալու պատճառով: 2008 թվականին Հայաստանի իրավապահ մարմինները դիմումատուին մեղադրանք են առաջադրում սպանության համար: Նախաքննության ընթացքում դիմումատուն միջնորդում է հարցաքննել վեց վկաների, ովքեր ցուցմունք էին տվել Ղազախստանում իրականացված նախաքննության ընթացքում: Քննիչը մերժում է այս միջնորդությունը: Հետագայում դիմումատուն դիմում է դատարան գործը նորից նախաքննության վերադարձնելու խնդրանքով: Դատարանից որևէ պատասխան չի ստացվում: Դատաքննության ընթացքում դիմումատուի դեմ ցուցմունք տված վկաներից որևէ մեկը չի ներակայանում: Մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանները հիմնվում են նախաքննության ընթացքում վկաների տված ցուցմունքների և դեպքի վայրում արված տեսաձայնագրության վրա: Դիմումատուն բողոքում էր, որ հնարավորություն չի ունեցել հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված վկաներին և տեսաձայնագրությունը չէր ուսումնասիրվել դատաքննության ընթացքում: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ինմաս (արդար դատաքննության իրավունք)- առկա է խախտում: Կոնվենիցայի 6-րդ հոդվածի 3-րդ մաս (իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելը և իր վկաներին կանչելը և հարցաքննելը)- առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Վաշխառություն կատարելու փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը տևել է գրեթե վեց տարի և տասնմեկ ամիս: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (գործի քննությունը ողջամիտ ժամետում)-առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Հօգուտ դիմումատուի կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կատարողական վարույթ հարուցվելուց հետո չեն կատարվել շուրջ չորս տարի: Դատական ակտերը կատարվել են դիմումատուի՝ ՄԻԵԴ ներկայացրած դիմումը կառավարությանը կոմունիկացնելուց հետո: Դիմումատուն բողոքում էր նաև, որ դատական ակտերի չկատարման կամ ուշ կատարման դեպքում ներպետական համակարգում բացակայում է իրավական պաշտպանության որևէ արդյունավետ միջոց: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (արդար դատաքննության իրավունք) և Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանությունը)- առկա է խախտում: Կոնվենցիայի 13-րդ հոդված (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք)- առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուն, ով դատապարտվել էր տասներեք տարվա ազատազրկման սպանության և ապօրինի զենք կրելու համար, ոչ նախաքննության, ոչ դատաքննության ընթացքում հնարավորություն չէր ունեցել հարցաքննել իր դեմ ցուցմունք տված վկային, ում ցուցմունքները դրվել էին մեղադրական դատավճռի հիմքում: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (արդար դատաքննության իրավունք) և 6-րդ հոդվածի 3-րդ մաս (իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելը և իր վկաներին կանչելը և հարցաքննելը)- առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Լեռնային Ղարաբաղում զոհված զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը չի եղել արդյունավետ: Դիմումատուն, ով զոհված զինծառայողի հայրն էր, պնդում էր, որ իր որդին մահացել է վերադաս զինծառայողների կողմից բռնությունների ենթարկվելու արդյունքում: Կոնվենիցայի 2-րդ հոդված (կյանքի իրավունք)-առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուն մեաղադրվում էր թմրադեղեր ապօրինի ձեռք բերելու և պահելու մեջ: Նախաքննության ընթացքում նրա դեմ ցուցմունք էին տվել երեք վկաներ: Դիմումատուն հնարավորություն չէր ունեցել հարցաqննելու իր դեմ ցուցմունք տված վկաներին: Դիմումատուն դատապարտվել էր հինգ և կես տարվա ազատազրկման: Հիմնվելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վրա՝ դիմումատուն բողոքում էր, որ զրկված է եղել հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված վկաներին, որոնց ցուցմունքները դրվել էին մեղադրական դատավճռի հիմքում: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (արդար դատաքննության իրավունք) և 6-րդ հոդվածի 3-րդ մաս (իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելը և իր վկաներին կանչելը և հարցաքննելը)- առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուները ամուսիններ էին, ովքեր բնակվում էին Երևանում՝ Բյուզանդի փողոցում: 1998 թվականին ներպետական դատարանները ճանաչում են առաջին դիմումատուի սեփականության իրավունքը Բյուզանդի փողոցում գտնվող բնակելի տան և հողամասի նկատմամբ: 2002 թվականին Բյուզանդի փողոցին հարակից տարածքների նկատմամբ ճանաչվում է հանրային գերակա շահ: 2005 թվականին մասնավոր ընկերությունը, ում պատվիրված էին կառուցապատման աշտանքները, դիմում է դատարան՝ վիճարկելով Բյուզանդի փողոցում գտնվող բնակելի տան և հողամասի նկատմամբ առաջին դիմումատուի սեփականության իրավունքը: Առաջին ատյանի դատարանը բավարարում է հայցը, սակայն վերաքննիչ դատարանը բեկանում է վճիռը և մերժում հայցը: Վճռաբեկ դատարանում գործի քննության ընթացքում նիստը նախագահողը երկու անգամ փորձում է կողմերին բերել հաշտության: Դիմումատուն մերժում է: Վճռաբեկ դատարանը բեկանում է վերաքննիչ դատարանի վճիռը և գործն ուղարկում է նույն դատարան: Ի վերջո վճիռ է կայացվում ընդդեմ դիմումատուի: Միաժամանակ, 2006 թվականին Երևանի քաղաքապետարանը հայց է ներկայացնում ընդդեմ դիմումատուի՝ նրան և ընտանիքի մյուս անդամներին վտարելու պահանջով: Հայցն ամբողջությամբ բավարարվում է: 2007 թվականին դիմումատուի տունը քանդվում է: Դիմումատուն բողոքում էր, որ կամայականորեն զրկվել է իր գույքից և արդար դատաքննության իրավունքից: Կոնվենցիայի 6-րդ հոդված (դատարանի անաչառություն, իրավական որոշակիություն, զենքերի հավասարություն)-առկա է խախտում: Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանությունը)- առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անդրադարձել է Կարեն Պողոսյանի գործով (գանգատ թիվ 62356/09) արդարացի փոխհատուցման հարցին: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Վերաքննիչ դատարանը ութ տարի անց հարգելի էր համարել վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի բացթողումը և բեկանել էր դիմումատուի սեփականության իրավունքը ճանաչող և օրինական ուժի մեջ մտած վճիռը: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (արդար դատաքննության իրավունքը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանությունը)- առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Շնող գյուղում գտնվող և դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող հողամասն օտարվել էր պետական կարիքների համար և տրամադրվել էր հանքարդյունահանող կազմակերպությանը: Դիմումատուն գտնում էր, որ հողամասի դիմաց տրված փոխհատուցումը էականորեն ցածր է եղել դրա շուկայական գնից: Կոնվնեցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանությունը) - առկա է խախտում: Կոնվենցիայի 6-րդ հոդված (արդար դատաքննության իրավունք) – քննության անհրաժեշտությունը բացակայում է: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Վճռաբեկ դատարանը վարույթ էր ընդունել պատասխանողների կողմից երկրորդ անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը և բեկանել էր օրինական ուժի մեջ մտած վերաքննիչ դատարանի՝ դիմումատուի սեփականության իրավունքին վերաբերող որոշումը: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (արդար դատաքննության իրավունքը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանությունը)- առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուն, ով հաշմանդամ էր, բողոքում էր դատարանի մատչելիության իրավունքի խախտումից, քան որ վճռաբեկ դատարանը վերադարձրել էր նրա բողոքը՝ փաստաբանի կողմից ներկայացված չլինելու պատճառաբանությամբ: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (դատարանի մատչելիությունը)-առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուի նկատմամբ, ով նախապես մեղադրվում էր այլ անձի առողջությանը վնաս պատճառելու մեջ, որպես խափանման միջոց ընտրվում է ստորագրություն չհեռանալու մասին: Մեղադրանքը փոխելուց (խստացնելուց) հետո, դիմումատուի նկատմամբ, ով չէր խախտել նախորդ խափանման միջոցի պայմանները, որպես նոր խափանման միջոց ընտրվում է կալանքը, որը երկարացվում է երեք անգամ: Շուրջ չորս ամիս կալանավորված մնալուց հետո, դատարանի որոշմամբ դիմումատուն ազատ է արձակվում: Հետագայում քննիչի որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է անհրաժեշտ պաշտպանությամբ կատարված լինելու հիմնավորմամբ: Դիմումատուն բողոքում էր իր կալանավորման անհիմն լինելուց: Կոնվենցիայի 5 –րդ հոդվածի 3-րդ մաս (կալանավորման ողջամտությունը)- առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Երեք դիմումատուները, ովքեր նախկին զինծառայողներ էին, բողոքում էին, որ զինվորական ծառայության ընթացքում ենթարկվել են խոշտանգման երկու այլ զինծառայողների սպանության կասկածանաքով: Դիմումատուներից մեկը նաև բողոքում էր, որ ապօրինաբար զրկվել է ազատությունից: Կոնվենցիայի 3-րդ հոդված (խոշտանգման և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքը)-խախտում չկա: Կոնվենցիայի 3-րդ հոդված (խոշտանգված լինելու վերաբերյալ բողոքի արդյունավետ քննություն չիրականացնելը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասեր (ազատության և անձեռնմխելիության իրավունքը)-առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Պետության կարիքների համար դիմումատուները ոչ իրավաչափորեն զրկվել են իրենց բնակարանից: Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանություն)-առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Պետության կարիքների համար դիմումատուները ոչ իրավաչափորեն զրկվել են իրենց բնակարանից: Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանություն)-առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելուց հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին տնային կալանքի տակ պահելուն, ով ևս ցուցարարների թվում էր: Դիմումատուն բողոքում էր, որ խախտվել է հավաքների և միավորման իր ազատությունը, այդ առումով իր նկատմամբ ցուցաբերվել է խտրական վերաբերմունք: Դիմումատուն միաժամանակ պնդել է, որ ապօրինի սահմանափակվել է իր ազատությունը: Ըստ դիմումատուի նա չի ունեցել նշված խախտումների դեմ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց: Կոնվենցիայի 5-րդ հոդված (ազատության և անձեռնմխելիության իրավունք) - ճանաչվել է անընդունելի: Կոնվենցիայի 11-րդ հոդված (Հավաքների և միավորման ազատություն) – առկա է խախտում : Կոնվենցիայի 13-րդ հոդված (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) – առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուն, ով դատապարտված է եղել ազատազրկման, ունեցել է առողջական խնդիրներ և տևական ժամանակ չի ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն: Միայն ծայրահեղ ծանր վիճակի հասնելուց հետո դիմումատուին վիրահատել են: Կոնվենցիայի 3-րդ հոդված (անմարդկային և նվաստացնող վերաբերմունքը)-առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուն Երևանի քաղաքապետից խնդրել էր թույլատրել անցկացնել հիշատակի երթ: Քաղաքապետը մերժել էր նման երթի անցկացումը, սակայն որոշումը դիմումատուն չէր ստացել: Դիմումատուն այնուամենայնիվ փորձել էր անցկացնել երթ, որը սակայն արգելվել էր ոստիկանության կողմից: Երթի անցկացումից մեկ օր անց դիմումատուն ստացել էր քաղաքապետի որոշումը: Կոնվենցիայի 11-րդ հոդված (հավաքների և միավորման ազատություն)-առկա է խախտում: Կոնվենցիայի 13-րդ հոդված (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք)-առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուները, ամուսիններ և նրանց դուստրը, բողոքում էին որ նախաքննության ընթացքում ենթարկվել են խոշտանգման և իշխանությունները այդ հարցի հետ կապված չեն իրականացրել արդյունավետ քննություն: Նրանք նաև բողոքում էին, որ դատական նիստերի դահլիճում տեղի ունեցող անկարգությունները չէին թողնում որպեսզի իրենց իրավաբանը իրականացնի իր գործառույթները: Դիմումատուներից մեկը պնդում էր, որ վճռաբեկ դատարանը վերադարձրել է իր բողոքը ձևական նկատռումներից ելնելով: Կոնվենցիայի 3-րդ հոդված (խոշտանգման արգելքը)-առկա է խախտում (երկու դիմումատուների մասով): Կոնվենցիայի 3-րդ հոդված (անմարդկային վերաբերմունք)-առկա է խախտում (մեկ դիմումատուի մասով): Կոնվենցիայի 3-րդ հոդված (քննություն իրականացնելը)- առկա է խախտում: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս և 3-րդ մասի կետ (արդար դատաքննությունը, պաշտպանի միջոցով պաշտպանության իրականացումը)-առկա է խախտում (երկու դիմումատուների մասով): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (դատարանի մատչելիությունը)-առկա է խախտում (մեկ դիմումատուի մասով): | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուն, ով հայ փախստական է, բողոքում էր, որ չի կարողանում վերադառնալ և օգտվել Շահումյանի շրջանում գտնվող իր սեփականությունից (բնակելի տուն և այլ գույք), որը նա լքել էր 1992 թվականին՝ ղարաբաղյան պատերազմի հետևանքով: Կոնվենցիայի 8-րդ հոդված (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)-առկա է խախտում: Կոնվենցիայի 13-րդ հոդված (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանությունը)-առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուն, ով նախկին դատավոր էր, բողոքում էր, որ ներպետական ընդհանուր իրավասության դատարանները կարճել են իր հայցի հիման վրա հարուցված գործի վարույթը, որով վիճարկվում էր իրեն պաշտոնից ազատելու մասին հանրապետության նախագահի հրամանագիրը, այն պատճառաբանությամբ, որ հայցը ենթակա չէ դատարանում քննության: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին (դատարանի մատչելիությունը)-առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Պետության կարիքների համար դիմումատուները ոչ իրավաչափորեն զրկվել են իրենց բնակարանից: Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանություն)-առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուն բողոքում էր, որ հողամասի առնչությամբ իր օգտին կայացված և օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշումը բեկանվել է: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս (արդար դատաքննության իրավունքը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանությունը)-առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Վճռաբեկ դատարանը (2004թ.) վերադարձրել էր դիմումատուի բողոքը, քանի որ այն ներկայացված չէր եղել արտոնագրված փաստաբանի կողմից: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին (դատարանի մատչելիությունը)-առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուն զրկված է եղել վճռաբեկ բողոք ներկայացնելու հանարվորությունից քանի որ փաստաբան վարձելու ֆինանսական հնարավորություն չի ունեցել: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին (դատարանի մատչելիությունը)-առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուի բնակարանը խուզարկվել էր զենք պահելու կասկածանքով: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել էր թմրադեղ: Դիմումատուն բողոքում էր որ բնակարանի խուզարկության որոշման և ինքնին խուզարկության ոչ իրավաչափ լինելուց: Կոնվենցիայի 8-րդ հոդված (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը)-խախտում չկա: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Առաջին ատյանի դատարանը մերժել էր դիմումատուի ներկայացուցչի հակընդդեմ հայցի ընդունումը, այն հիմնավորմամբ, որ ներկայացուցչի լիազորագիրը տրված չէ դատավարական օրենսդրությանը համապատասխան: Վերաքննիչ դատարանը վերադարձրել էր դիմումատուի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը՝ սահմանված ժամկետից ուշ ներկայացված լինելու պատճառաբանությամբ: Միաժամանակ վերաքննիչ դատարանը մերժել էր բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը: Վճռաբեկ դատարանը մերժել էր դիմումատուի վճռաբեկ բողոքը: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետ (դատարանի մատչելիությունը)- առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուները՝ վեց ադրբեջանցի փախստականներ, բողոքում էին, որ չեն կարողանում վերադառնալ և օգտվել Լաչինի շրջանում գտնվող իրենց սեփականությունից (բնակելի տներ և այլ գույք), որը նրանք լքել էին 1992 թվականին՝ ղարաբաղյան պատերազմի հետևանքով: Կոնվենցիայի 8-րդ հոդված (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)-առկա է խախտում: Կոնվենցիայի 13-րդ հոդված (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականության պաշտպանությունը)-առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Ներպետական դատարանները մերժել են դիմումատուի՝ ապօրինի կալանքի համար ոչ նյութական վնասի փոխհատուցման հայցը, այն պատճառաբանությամբ, որ հայաստանյան օրենսդրությունը չի նախատեսում նման վնասի հատուցում: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ մաս (ապօրինի կալանավորման համար հատուցում ստանալու իրավունք)- առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Դիմումատուն, ով մեղադրվում էր խուլիգանության և սպանության փորձի համար, բողոքում էր, որ նախնական կալանքի ժամկետը լրանալուց հետո մինչև կալանքի ժամկետի երկարաձգումը կալանավորված է մնացել առանց դատարանի որոշման, կալանավորման դեմ ներկայացված իր բողոքներից մեկը դատարանը չի քննել, ինչպես նաև ներպետական դատարանները չեն հիմնավորել կալանքի շարունակական կիրառումը: Կոնվենցիայի 5 –րդ հոդվածի 1-ին մաս (առանց դատարանի որոշման կալանքի տակ գտնվելը)-առկա է խախտում: Կոնվենցիայի 5 –րդ հոդվածի 3-րդ մաս (կալանքի երկարաձգման հիմնավորումը)-խախտում չկա: Կոնվենցիայի 5 –րդ հոդվածի 4-րդ մաս (կալանավորման դեմ ներկայացված բողոքի քննությունը մեժելը)-առկա է խախտում: | ||||
| Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Իշխանությունները մերժել էին դիմումատուին վերջինիս սեփականության իրավունքով պատկանող հողամասի նվիրատվության պայմանագիրը հաստատելու հարցում, այն պատճառաբանությամբ, որ հողամասը գտնվում է օտարման գոտում և դրա վրա առկա են ինքնակամ շինություններ: Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդված (սեփականությունից անարգել օգտվելը)- առկա է խախտում: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2012-12-18 | ՍԴՈ-1063 | 1. ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: 2. ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` սույն որոշման մեջ ներկայացված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում, համաձայն որի` ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը պարտավոր է անձի դիմումը մերժելու դեպքում ողջամիտ ժամկետում իր պատասխանում հիմնավորել վարույթ չհարուցելու պատճառները: 3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 9.1-րդ կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիմքերով դիմող Գ. Գյոզալյանի գործով վերջնական դատական ակտը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման: 4. ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2013-02-05 | ՍԴՈ-1074 | ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2013-02-13 | ՍԴՈ-1075 | Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 554-Ն որոշումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2013-03-05 | ՍԴՈ-1076 | Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, 24-րդ հոդվածը, 38-րդ հոդվածի 7-րդ մասը, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և 80-րդ հոդվածը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2013-05-07 | ՍԴՈ-1092 | 1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ ենթակետերի, 1-ին մասի երկրորդ պարբերության, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերի մասով կարճել: 2. ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2013-05-31 | ՍԴՈ-1099 | ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասը` նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթի մասով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, հաշվի առնելով, որ վերանայման վարույթի արդյունքում ընդունված նոր դատական ակտի եզրափակիչ մասի չփոփոխվելու հանգամանքը ծանրակշիռ փաստարկներով հիմնավորելու պարտադիր նորմատիվ պահանջը հանդես է գալիս որպես մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիք: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2013-11-05 | ՍԴՈ - 1121 | ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2012-11-23 | ՍԴՈ-1059 | Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի` «Վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան» դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2012-12-25 | ՍԴՈ-1064 | ՀՀ ընտանեկան օրենսգրքի 74 և 105-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2013-06-28 | ՍԴՈ-1102 | Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2013-10-11 | ՍԴՈ - 1120 | ՔԱՂԱՔԱՑԻ ԹԱՄԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2013-11-19 | ՍԴՈ - 1124 | ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2013-12-24 | ՍԴՈ - 1134 | Քաղաքացի Գարեգին Հովսեփյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499.9-րդ հոդվածի ` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2012-12-14 | ՍԴՈ-1061 | 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22.12.2010թ. ՀՕ-243-Ն) 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում, և այն ընդունման պահից վեց ամսվա ընթացքում չէր կարող կիրառվել Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր բացակայած` Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածներով, «ՀՀ-ում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» ՀՀ կառավարության 2005թ. թիվ 1231-Ն որոշման 10-րդ կետով սահմանված կարգով օտարերկրյա պետություններում հյուպատոսական հաշվառման են կանգնած եղել: 2. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22.12.2010թ. ՀՕ-243-Ն) 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2012-04-17 | ՍԴՈ-1022 | ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին գործ։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2012-11-13 | ՍԴՈ-1056 | Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2008-04-15 | ՍԴՈ-751 | «Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի (Ընդունվել է 01/06/2006թ.) 68-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության եւ 12-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2010-03-23 | ՍԴՈ-870 | ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (Ընդունվել է 17/06/1998թ.) 221-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 28-րդ հոդվածի 4-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2010-02-23 | ՍԴՈ-866 | ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (Ընդունվել է 17/06/1998թ.) 204.28-րդ հոդվածի 1-ին կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2009-12-08 | ՍԴՈ-845 | ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (Ընդունվել է 17/06/1998թ.) 48-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2009-12-07 | ՍԴՈ-844 | ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (Ընդունվել է 01/07/1998թ.) 290 հոդվածի 1-ին և 5-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2009-07-18 | ՍԴՈ-816 | «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի (Ընդունվել է 28/12/1998թ.) 7-րդ և 19-րդ հոդվածների, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (Ընդունվել է 14/04/1997թ.) 22-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2009-07-14 | ՍԴՈ-815 | «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի (Ընդունվել է 27/11/2006թ.) 3-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 6-րդ, 7-րդ հոդվածների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2009-05-08 | ՍԴՈ-803 | ՀՀ ընտրական օրենսգրքի (Ընդունվել է 05/02/1999թ.) 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին 1-ին պարբերության` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2009-02-24 | ՍԴՈ-792 | ՀՀ աշխատանքային օրենսգրքի (Ընդունվել է 09/11/2004թ.) 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2008-12-02 | ՍԴՈ-782 | ՀՀ դատական օրենսգրքի (Ընդունվել է 21/02/2007թ.) 14-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2008-11-25 | ՍԴՈ-780 | ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (Ընդունվել է 05/05/1998թ.) 2-րդ հոդվածի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (Ընդունվել է 14/04/1994թ.) 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի (Ընդունվել է 14/05/1997թ.) 2-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրիք (Ընդունվել է 28/11/2007թ.) 115-րդ հոդվածի և 118-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2008-10-21 | ՍԴՈ-767 | ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (Ընդունվել է 01/07/1998թ.) 426.1 հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2008-04-04 | ՍԴՈ-747 | ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (Ընդունվել է 17/06/1998թ.) 2-րդ հոդվածի 1-ին մասի, 159-րդ հոդվածի, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (Ընդունվել է 26/12/2002թ.) 8-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ դատական օրենսգրքի (Ընդունվել է 21/02/2007թ.) 94-րդ հոդվածի 2-րդ մասի` «ավանդատու» բառից հետո` ամբողջությամբ, եւ 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2010-05-25 | ՍԴՈ-890 | «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (Ընդունվել է 27/12/1997թ.) 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2008-03-18 | ՍԴՈ-741 | Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (Ընդունվել է 02/05/2001թ.) 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2012-10-30 | ՍԴՈ-1054 | «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2008-01-29 | ՍԴՈ-731 | «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (19/11/2002 թ.) 47-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2007-12-11 | ՍԴՈ-720 | ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (Ընդունվել է 01/07/1998թ.) 419-րդ հոդվածի 6-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2007-11-28 | ՍԴՈ-719 | ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (Ընդունվել է 17/06/1998թ.) 26-րդ գլխի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2007-02-16 | ՍԴՈ-678 | Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ օրենքի (Ընդունվել է 20/02/2002թ.) 35-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի վերջին նախադասությունների, 49-րդ հոդվածի ե կետի, 112-րդ հոդվածի 2-րդ կետի, 4-րդ կետի վերջին նախադասության եւ 5-րդ կետի դրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2007-02-07 | ՍԴՈ-677 | ՀՀ աշխատանքային օրենսգրքի (Ընդունվել է 09/11/2004թ.) 73-րդ հոդվածի եւ 75-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2006-11-28 | ՍԴՈ-668 | ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (Ընդունվել է 17/06/1998թ.) 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2006-11-21 | ՍԴՈ-667 | ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (Ընդունվել է 05/05/1998թ.) 187-րդ եւ 280-րդ հոդվածների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2006-11-07 | ՍԴՈ-664 | ՀՀ ընտրական օրենսգրքի (Ընդունվել է 05/02/1999թ.) 35-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի երկրորդ նախադասությունում ամրագրված դրույթի, 4-րդ ենթակետի, 36-րդ հոդվածի 1-ին կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2002-10-01 | ՍԴՈ-389 | Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (Ընդունվել է 05/02/1999թ.) (Ազգային ժողովի կողմից 2002 թվականի հուլիսի 3-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խմբագրությամբ) 14-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2010-03-02 | ՍԴՈ-872 | ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (Ընդունվել է 01/07/1998թ.) 309.1 հոդվածի առաջին և երկրորդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2008-02-05 | ՍԴՈ-733 | «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (Ընդունվել է 13/06/2006թ.) 5-րդ հոդվածի եւ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի (Ընդունվել է 24/12/2004թ.) 115-րդ հոդվածի դրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2010-06-01 | ՍԴՈ-891 | ՀՀ աշխատանքային օրենսգրքի (Ընդունվել է 09/11/2004թ.) 113-րդ հոդվածի երրորդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2011-12-06 | ՍԴՈ-1004 | ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 873-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2009-09-12 | ՍԴՈ-827 | ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2012-10-16 | ՍԴՈ-1052 | 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) ճանաչվում է հարգելի: 2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի: 3. Սույն գործով վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով հոդվածի 2-րդ մասի «ուղարկվում է» եզրույթը երաշխավորում է այդ ժամկետում դատարանի ամբողջական ակտի տրամադրումը (հասանելիությունը) օրենքով նախատեսված սուբյեկտներին: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2012-10-09 | ՍԴՈ-1051 | «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, ինչպես նաև այդ հոդվածի հետ համակարգային առումով փոխկապակցված 18-րդ հոդվածի դրույթներով Կազմակերպության` դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը միայն այն իրավակարգավորման շրջանակներում, երբ Կազմակերպությունը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովի հրաժարվելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով համաձայնագիր է կնքել վերջինիս գրասենյակի հետ: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2012-10-02 | ՍԴՈ-1050 | «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության և 9-րդ մասի 1-ին պարբերության, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2012-07-18 | ՍԴՈ-1037 | ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ եւ 19-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր` այնքանով, որքանով չի նախատեսում բողոքարկման իրավունքի սահմանափակումից բացառություններ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ, մասնավորապես, երբ չեն պահպանվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. նոյեմբերի 4-ի կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքները: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2012-05-05 | ՍԴՈ-1027 | ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2010-09-07 | ՍԴՈ-906 | ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի` «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտության` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին գործ: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2012-03-06 | ՍԴՈ-1010 | Պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» ենթակետի, 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2012-02-24 | ՍԴՈ-1009 | ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2012-04-11 | ՍԴՈ-1020 | ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերայլ գործ: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2011-12-20 | ՍԴՈ-1007 | Հարկերի մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին պարբերության վերջին նախադասության` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2012-07-18 | ՍԴՈ-1038 | Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ եւ 102-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի, 298-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համադրված վերլուծությունից բխում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը սույն գործի շրջանակներում այդ նորմի կիրառման պահին չի բացառել աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում, սակայն համապատասխան ապացույցների առկայության դեպքում աշխատողի` իր փաստացի կատարած աշխատանքի դիմաց համարժեք հատուցում ստանալու իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2011-10-18 | ՍԴՈ-996 | «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2010-10-05 | ՍԴՈ-919 | ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործ։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2009-10-13 | ՍԴՈ-767 | ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.7 հոդվածի, 426.2 հոդվածի 2-րդ մասի և 426.4 հոդածի 1-ին մասի 2-րդ կետի` ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասին: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2011-06-07 | ՍԴՈ-967 | Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ կետի (մինչև 09.01.2009թ. խմբագրությամբ)` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2009-02-17 | ՍԴՈ-700 | ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (Ընդունվել է 17/06/1998թ.) 24-րդ գլխի դրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2010-09-18 | ՍԴՈ-917 | ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործ։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2010-09-28 | ՍԴՈ-918 | ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21, 22 եւ 23-րդ հոդվածների՝ ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացնելու մասով, եւ ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործ։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2010-10-12 | ՍԴՈ-920 | ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործ։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2010-12-21 | ՍԴՈ-930 | ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործ։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2010-12-28 | ՍԴՈ-931 | ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործ։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2011-02-08 | ՍԴՈ-936 | ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործ։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2011-03-15 | ՍԴՈ-945 | Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասի և 13.1-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործ: | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 2011-03-29 | ՍԴՈ-946 | ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործ։ | ||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք բաժնետիրական ընկերության տնօրենն ունի հատուկ կարգավիճակ, որի ուժով նրան աշխատանքից ազատելու առնչությամբ ամրագրվել է ընդհանուր աշխատանքային օրենսդրությունից տարբերվող իրավական կարգավորում և արդյոք այդ կարգավորումը համապտասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ ՀՀ Սահմանադրական դատարանը գտել է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Քաղաքացի Գևորգ Սլոյանի դիմումի հիման վրա` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Քաղաքացիներ Հովհաննես Սահակյանի և Ռուբեն Այվազյանի դիմումի հիման վրա` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի 1-ին մասի և «Բարձրագույն և հետբուհականմասնագիտական կրության մաիսն» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի1-ին մասի 2-րդ կետի, 14-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման`Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի և Վարչական իրավախախոտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.3-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում: 2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը` այնքանով, որքանով գործունակ ճանաչվող անձին հնարավորություն չի ընձեռում անձամբ իրացնել լսվելու իր իրավունքը և հանդես գալ որպես դատավարության մասնակից, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին և 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Սույն որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանն անդրադարձել է հետևյալ հարցերին` - արդյոք հանրային շահերից բխող տեղեկություն ստանալու վճարովիությունը չի խախտում ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված՝ տեղեկություններ ստանալու իրավունքը, - արդյոք անձի՝ իր մասին տեղեկություններ ստանալու իրավունքի իրականացման վճարովիությունը համահունչ է ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի պահանջներին, - արդյոք տեղեկություն տրամադրելու համար «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված վճարման կարգն ու վճարի չափը չեն հանգեցնում տեղեկատվության ազատության` օրենքով սահմանված երաշխիքների հնարավոր արգելափակման և արձանագրել, որ` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 32-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34, 51, 78, 79 և 80-րդ հոդվածներին հակասող, այնքանով, որ տարբերակված մոտեցում չեն սահմանում, երբ տեղեկատվությունը վերաբերում է անձի՝ իր մասին հայցվող տեղեկությանը, ինչպես նաև տեղեկատվության ազատության` օրենքով սահմանված երաշխիքների իրացմանը: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 96-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «...և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերի» դրույթը` համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 4-րդ մասի հետ, այն մասով, որով դատարանի կողմից հարգելի ճանաչված դեպքերում բացառություն չի նախատեսում նաև ավարտված սնանկության գործի շրջանակներում պահանջ չներկայացրած պարտատերերի համար, նրանց նկատմամբ սահմանելով իրավունքի պաշտպանության ոչ համաչափ սահմանափակում, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Այս որոշմամբ Սահմանադրական դատարանն անդրադարձել է - նոտարների իրավական կարգավիճակի առանձնահատկություններին, նրանց գործունեության և դրա հետևանքով անձին պատճառված վնասի հատուցման իրավական հիմքերին, - նոտարի գործունեության հետևանքով պատճառված վնասի համար գույքային պատասխանատվություն կրելուն ուղղված իրավադրույթների ` անձի խախտված իրավունքի վերականգնումն ապահովող անհրաժեշտ իրավակազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր նախատեսելուն և արձանագրել, որ ` 1. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող: 2. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի հոկտեմբերի 31-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին։ 3. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Սույն որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը կարճել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը` հաշվի առնելով, որ ձևականորեն բարձրացնելով սահմանադրականության խնդիր, իրականում դիմողը բարձրացրել է օրենքի նորմի կիրառման և դատական ակտի իրավաչափության խնդիրներ: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | ՀՀ Սահմանադրական, դատարանը անդրադառնալով օտարերկրյա և միջազգային արբիտրաժների կայացրած դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու և կատարելու վերաբերյալ իրավակարգավորումներին, որոշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247.7-րդ հոդվածի 2-րդ կետում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում ամրագրված դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Քաղաքացի Լևոն Պողոսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | ՀՀ Սահմանադրական դատարանը անդրադարձել է հետևյալ հարցերին՝ 1. արդյո՞ք վերադաս դատարանի կողմից բողոքի բավարարման հետեւանքով գործը լրիվ ծավալով նոր քննության ուղարկելու դեպքում հակընդդեմ հայց ներկայացնելու արգելքը չի սահմանափակում անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային իրավական ակտերով երաշխավորված` արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաեւ արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության իրականացման հնարավորությունը, 2. արդյո՞ք Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված դրույթը չի հակասում ՀՀ Սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված արդարացի դատաքննության սկզբունքներից մեկի` կողմերի ելակետային պայմանների հավասարության սկզբունքին, 3. արդյո՞ք ինքնուրույն հայցադիմում հարուցելու հնարավորության պայմաններում վիճարկվող դրույթում առկա է իրավական բաց՝ հաշվի առնելով նաեւ վերջինիս վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները: ՀՀ Սահմանադրական դատարանը գտել է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր այն մասով, որով չի ապահովվում իրենից անկախ պատճառներով հակընդդեմ հայց չներկայացրած անձի կողմից գործի նոր քննության ժամանակ հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորություն: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 224-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` «ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ» ԴՐՈՒՅԹԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանը հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարման համատեքստում անդրադարձել է հետևյալ հարցերին. - արդյո՞ք ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված նորմը Սահմանադրության 60 և 78-րդ հոդվածների սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում համաչափ միջոց է մասնավոր և հանրային շահերի արդարացի հավասարակշռությունն ապահովելու համար, - սույն գործով վիճարկվող, ինչպես նաև սեփականության իրավունքի իրացումն ապահովող օրենսդրության այլ նորմերի հետ համակարգային առումով փոխկապակցվածության շրջանակներում լիարժեք երաշխավորվու՞մ է արդյոք անձի` դատական պաշտպանության իրավունքը` ելնելով այն հանգամանքից, որ այդ իրավունքի իրացման արդյունավետությունն ու մատչելիությունն օբյեկտիվորեն պայմանավորված են անձի իրավունքների՝ այդ թվում նաև սեփականության իրավունքի պաշտպանության իրավական հնարավորությամբ, - արդյո՞ք հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելու դեպքում հողամասի նկատմամբ իրավունքների դատական կարգով դադարելը բխում է անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի էությունից ու բովանդակությունից։ | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1254 և ՍԴՈ-1268 որոշումներում նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոքներ կայացնելու իրավունք ունեցող անձին, և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) ճանաչվում է հարգելի: 2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61, 63 և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող այնքանով, որքանով ՀՀ դասհմանադրական դատարանի ՍԴՈ—1249, ՍԴՈ—1254, ՍԴՈ—1268 որոշումներում նույնաբնույթ հարցի առնչությամբ արտահայտվված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է բողոք նրեկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար սահմանված ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության և ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելը: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | «ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել` հաշվի առնելով, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2015թ. նոյեմբերի 17-ի ՍԴՈ-1236 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում մինչդատական վարույթում գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի հարուցումը մերժելու մասին քրեական հետապնդման մարմնի (հետաքննության մարմնի կամ քննիչի) որոշումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից կարող է վերացվել մեկ անգամ և միայն այդպիսի որոշման կայացումից հետո` վեց ամսվա ժամկետում՝ անկախ քրեական հե- տապնդման մարմնի վերոհիշյալ որևէ որոշման առնչությամբ ստորադաս հսկող դատախազի դատավարական լիազորության իրականացումից: ՀՀ գլխավոր դա- տախազի բացառիկ իրավունքն ու սահմանադրաիրավական պարտականությունն է հսկող դատախազի` օրենքով սահմանված լիազորության կատարումից կամ այդ լիազորության կատարման համար սահմանված ժամկետի (7- օրյա) ավարտից հետո ծագած իրավահարաբերությունների շրջանակներում և օրենքով նախանշ- ված ժամկետում (6 ամիս) ու կարգով վերացնել գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրակա- նացնելու, քրեական գործի հարուցումը մերժելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը` կայացնելով վերջնական որոշում:Վեճի առարկա նորմը դատական պրակտիկայում շարունակում է կիրառվել այլ մեկնաբանությամբ, ինչը ենթակա է վերանայման: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 15-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | ՀՀ Սահմանադարական դատարանը անդրադարձել էդատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կալանք չնշանակելու դրույթի (ՀՀա քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մաս) սահմանադրականությանը եւ արձանագրել, որ այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 1. ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության՝ «Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը» դրույթն այն մասով, որով իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ արգելափակում է պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի աճուրդներին սահմանված կարգով ներկա գտնվելու և աճուրդի ընթացքը դիտարկելու նման ցանկություն հայտնած անձանց, այդ թվում` իրենց կանոնադրական պարտականությունը կատարող կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ճանաչել ՀՀ Սահմանադրության 42-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: 2. ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությամբ ամրագրված՝ «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Սույն որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասը, 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 72-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը, 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում: 2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Հետաքննության մարմնի լիազորությունները» վերտառությամբ 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի` «Հետաքննության մարմինը`… հայտնաբերված հանցագործության և գործով սկսված հետաքննության մասին անհապաղ տեղյակ է պահում դատախազին և քննիչին» դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունից ելնելով այն իրավակիրառ պրակտիկայում չի կարող մեկնաբանվել որպես «հայտնաբերված հանցագործության» և «գործով սկսված հետաքննության» եզրույթների` «և» շաղկապով տարանջատված միաժամանակյա անհրաժեշտ պայմանների ամրագրում` կիրառելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության իրավակարգավորումը: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձել է հետևյալ հարցադրումներին. ա) սույն գործով վիճարկվող դրույթներով սահմանված Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության մանրամասներն արդյո՞ք բխում են Սահմանադրության, մասնավորապես, 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության, 166-րդ հոդվածի 9-րդ մասի և 167-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրող և ընտրող մարմինների գործունեության սահմանադրական կարգերից և արդյո՞ք ապահովում են նրանց սահմանադրաիրավական լիազորությունների պատշաճ իրականացումը, բ) Սահմանադրական դատարանի մասին օրենքում արդյո՞ք առկա է օրենսդրական բաց՝ Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու հետևանքներին վերաբերող կանոնակարգումների, մասնավորապես` Սահմանադրական դատարանի նիստերի իրավազորության ապահովման առանձնահատուկ երաշխիքների մասով: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Սույն գործի շրջանակներում իրավական վեճը վերաբերում է օրենքի լիազորող նորմերի և դրանց հիման վրա ընդունված ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ ամրագրված «կրեդիտորական և դեբիտորական պարտք» հասկացությունների ու բովանդակության, ինչպես նաև դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու կարգի ամրագրման սահմանադրականությանը: Վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել հետևյալ հարցերը. ա) արդյո՞ք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետի «ա» և 123-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետերի վիճարկվող դրույթներով սահմանված իրավակարգավորումները համապատասխանում են իրավական որոշակիության սկզբունքին, բ) արդյո՞ք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետի «ա» և 123-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետերի վիճարկվող դրույթներով սահմանված իրավակարգավորումների պայմաններում պահպանվում են սեփականության իրավունքի սահմանափակումներին վերաբերող սահմանադրական պահանջները, գ) արդյո՞ք Կառավարությունը Սահմանադրությամբ լիազորված է ընդունել այնպիսի կանոնակարգումներ, ինչպիսիք են ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված կարգի 3-րդ կետի 2-րդ և 15-րդ կետի 2-րդ ենթակետերը: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Սույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձել է հետևյալ հարցերին՝ -արդյո՞ք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված նորմերն այդ օրենսգրքի այլ նորմերի հետ համակարգային ամբողջականության շրջանակներում երաշխավորում են անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը` ելնելով այն հանգամանքից, որ այդ իրավունքի իրացման արդյունավետությունն ու մատչելիությունն օբյեկտիվորեն պայմանավորված են նաև դատական ծախսեր կատարելու, այս կամ այն կողմի կրած դատական ծախսերը հատուցելու (դատավարության կողմերի միջև այն արդարացի բաշխելու) իրավական հնարավորությամբ, - արդյո՞ք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությամբ սահմանված պետական տուրքի գծով արտոնությունը Սահմանադրության 61-րդ հոդվածի (1-ին մաս), 63-րդ հոդվածի (1-ին մաս), 75 և 79-րդ հոդվածների սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում բավարար չափով որոշակի ընկալելի է իրավակիրառ ընթացակարգերում և արդյունավետ միջոց՝ վարչաիրավական հարաբերություններից բխող որոշակի գործերով դատական պաշտպանության իրավունքի իրացման համար: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Սույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձել է քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից առանց մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը (կալանավորումը) որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննության սահմանադրականությանը: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, …, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» դրույթի սահմանադրականությանը: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Սույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությանը և որոշել, որ նշված իրավադրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Սույն որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը կարճել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը` հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթի հնարավոր հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի փաստարկները գլխավորապես հանգում են օրենսդրական կարգավորումների ենթադրաբար ոչ լիարժեք լինելու խնդրին: | ||||
| ՀՀ Սահմանադրական դատարան | Արդյո՞ք այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող՝ նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով դատական ակտի վերանայման համար անհրաժեշտ պայմանները, դրանք են` Սահմանադրական դատարանը մեկնաբանել է վիճարկվող դրույթը և միաժամանակ գտել, որ այդ դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, որոշման եզրափակիչ մասում ամրագրելը սահմանափակում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: |