ArmLaw դատական ակտերի որոնման համակարգը ստեղծվել է իրավակիրառ փորձառություն ունեցող իրավաբանների և իրենց գործին հավատարիմ ծրագրավորողների համատեղ և հետևողական աշխատանքի արդյունքում: Համակարգի ստեղծմամբ հեղինակները նպատակ ունեն ապահովել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի արդյունավետ մատչելիությունը շահագրգիռ բոլոր խմբերի համար:
Համակարգը հնարավորություն է ընձեռում որոնել և գտնել որոշակի հիմնահարցի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունը, ինչպես նաև այդ մեկնաբանության համար հիմք հանդիսացած փաստերը:
Կարևորվել է դատարանի մեկնաբանությունը հասանելի դարձնելու մի քանի ձևեր: Մշակվել և համակարգում ներդրվել է Հայասատնում մինչև օրս գոյություն չունեցող դատական ակտերի հնգաստիճան ամենամեծ առարկայական դասակարգիչը: Դասակարգչի ճյուղերը (շուրջ 1800 ճյուղ և ենթաճյուղ) հնարավորություն են ընձեռում խմբավորել դատական ակտերն ըստ ոլորտների և առանց մեծ ջանք գործադրելու գտնել Ձեզ հետաքրքրող ոլորտը և կատարել որոնում հենց այդ ոլորտում` ըստ դատական ակտում առկա և տվյալ ոլորտին վերաբերելի պատճառաբանությունների:
Համակարգը`
Համակարգի տեղեկատվական բազան ձևավորվում է մի շարք աղբյուրներից. Դատական տեղեկատվական համակարգ (DataLex), Հայաստանի իրավական տեղեկատվության համակարգ (ARLIS), ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական ինտերնետային կայք, ՀՀ սահմանադրական դատարանի պաշտոնական ինտերնետային կայք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոնողական համակարգ (HUDOC):
Վերը նշված աղբյուրներից ArmLaw համակարգում տեղադրվում են միայն օրինական ուժի մեջ մտած և տեխնիկապես հասանելի դատական ակտերը (վերոնշյալ հակարգերում չտեղադրվածկամ տեղադրված, սակայն ոչ ընթեռնելի տառատեսակ և տեխնիկական նման թերություններ ունեցող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ArmLaw համակարգ չեն մուտքագրվում):
ArmLaw դատական ակտերի որոնողական համակարգի հեղինակներ են.
Լիպարիտ Դրմեյանը, Գոռ Մովսիսյանը, Արսեն Մկրտչյանը:
Համակարգի նկատմամբ հեղինակային, ինչպես նաև ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները պաշտպանված և երաշխավորված են ՀՀ օրենսդրությամբ: ArmLaw դատական ակտերի որոնողական համակարգը ստեղծվել է հեղինակներին միավորող գաղափարի հիման վրա և նրանց համատեղ աշխատանքի արդյունքում, ուստի հեղինակները կաշկանդված չեն որևէ անձի կամ մարմնի դիրքորոշմամբ, մոտեցումներով և քաղաքականությամբ:
ArmLaw դատական ակտերի որոնման համակարգը հանձնված է կառավարման: